Թուրքիայի զինվորականները պատրաստ են նոր գործողություն սկսել Սիրիայում. Sabah
Թուրքիայի զինված ուժերը մարտական դիրք են զբաղեցրել Սիրիայի հյուսիսում երկրում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ գործողություն իրականացնելու համար, որոնք համատեղ պարեկություն են անցկացրել ԱՄՆ-ի զինծառայողների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին գրում Է Sabah թերթը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններում, շուտով այդ կապակցությամբ որոշում կընդունվի: ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները կանցկացվեն Սիրիայի չորս տարածաշրջաններում:
Հունիսի 8-ին Անկարա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկերոջ հետ քննարկել Է Սիրիայի իրադրությունը: Դրանից մեկ օր առաջ զրույց են անցկացրել երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Խուլուսի Աքարը: «Թուրքիայի եւ Սիրիայի ազգային բանակի զինված ուժերը մարտական դիրք են զբաղեցրել Սիրիայի հյուսիսում ՔԱԿ/YPG –ի ահաբեկչական օբյեկտների դեմ գործողության համար: Մանբիջի եւ Թել Ռիֆաթի քաղաքային կենտրոններում նույնպես մեծ ակտիվություն Է դիտվում»,-հրատարակության թղթակիցը գրում Է իրադարձությունների վայրից:
Ճշտվում Է, որ ՔԱԿ-ի զինյալները, որոնք ճնշում են գործադրում քաղաքում ապրող խաղաղ բնակիչների վրա, խոշոր արգելադետքեր են տեղակայել քաղաքի մուտքերում, ելքերում եւ հրապարակներում: «Նրանք մյուս օկուպացված շրջաններից զենք եւ զինյալներ են տեղափոխել Թել Ռիֆաթ եւ Մանբիջ»,-ճշտել Է հրատարակությունը:
Թերթը հաղորդում Է, որ քանի դեռ օրակարգում դրված Էր Թուրքիայի հնարավոր գործողությունը «Սիրիայի ահաբեկչական տարրերի դեմ, ամերիկացի զինվորները համատեղ պարեկություն են անցկացրել ՔԱԿ/YPG –ի ահաբեկիչների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ