Թրամփը մտահոգված է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել առաջիկա ամիսներին
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտավախություն է հայտնել, որ ամերիկյան կառավարությունը ղեկավարող դեմոկրատների քաղաքականության պատճառով առաջիկա չորս ամսում կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմ։
«Իմ մտահոգությունն առաջիկա երեք-չորս ամիսների համար այն է, որ մենք կհայտնվենք համաշխարհային պատերազմի մեջ՝ այն մարդկանց պատճառով, որոնք ունեն իշխանություն», - ասել է նա Կալիֆորնիայում կայացած հանրահավաքում: Հանրահավաքը հեռարձակել է պահպանողական RSBN մեդիա ընկերությունը :
Թրամփը կրկին խոստացել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա լուծել Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաև «կասեցնել քաոսը Մերձավոր Արևելքում»։
Կարծիքներ