Նալբանդյան գյուղում էլեկտրական սյուն և վառելափայտ է այրվել

Նալբանդյան գյուղում էլեկտրական սյուն և վառելափայտ է այրվել

Փետրվարի 28-ին՝ ժամը 14։14-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի կենտրոնում այրվում են էլեկտրական սյուն և ծառեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:42-ին, մարվել՝ 15:22-ին: Գյուղի 3-րդ թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց այրվել են մոտ 270 կապոց վառելափայտ, մոտ 200 քմ եղեգնուտ և էլեկտրական սյուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում