ԱՄՆ Սենատն ընդունել է օրինագիծ՝ մշտական ամառային ժամանակի անցնելու մասին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը երեքշաբթի օրն ընդունել է երկրում մշտական ամառային ժամանակ սահմանելու մասին օրինագիծը։ Այս մասին ասվում է ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի մամուլի ծառայությունում։
Օրինագիծն ընդունվեց միաձայն։ Նախաձեռնության հեղինակ սենատոր Մարկո Ռուբիոն, ասել է, որ փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել 2023 թվականի նոյեմբերից ոչ շուտ: Նա դա բացատրել է նրանով, որ ԱՄՆ ավիաընկերություններից և հեռարձակողներից երկար ժամանակ կպահանջվի նոր չվացուցակ կազմելու համար՝ համաձայն մշտական ամառային ժամանակի անցման։
Կարծիքներ