Լիլ-Չելսի խաղը կկայանա՝ չնայած Աբրամովիչի դեմ սանկցիաներին
ՈՒԵՖԱ-ն չի չեղարկի ՉԼ 1/8 եզրափակչի «Լիլ»-«Չելսի» խաղը։ Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է RMC Sport-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Եվրամիության կողմից ռուս գործարար Ռոման Աբրամովիչի դեմ ուղղված սանկցիաները չեն խանգարի խաղի կայացմանը։ Անգլիական ակումբի գործունեության արտոնագիրը, որը տրված է բրիտանական կառավարության կողմից, տարածվում է նաև Չեմպիոնների լիգայի վրա։ Ընդ որում, եթե «Չելսին» դուրս գա մրցաշարի հաջորդ փուլ, հազիվ թե ստանա քառորդ եզրափակիչ հասնող թիմերի հասանելիք 1,8 մլն եվրոն։
ՉԼ 1/8 եզրափակչի «Լիլ»-«Չելսի» խաղը կկայանա մարտի 16-ին, Երևանի ժամանակով՝ ուղիղ կեսգիշերին։
Կարծիքներ