Արթուր Դավթյանը և Աննա Գրիգորյանը դարձել են բազմամարտի Հայաստանի չեմպիոն
Երևանում ընթանում է սպորտային մարմնամարզության ՀՀ մեծահասակների առաջնությունը:
Բազմամարտում լավագույն եռյակներն արդեն հայտնի են․ կանայք` Աննա Գրիգորյան, Ինեսա Ջաղինյան, Մանե Պողոսյան: Տղամարդկանց բազմամարտի մրցանակակիրներն են Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը, Արմեն Պետրոսյանը:
Առաջնության հանդիսավոր բացմանը ներկա են եղել Օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը և Լևոն Ջուլֆալակյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
Կարծիքներ