Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել. ՊՆ-ն հերքել է հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին՝ ժամը 00։20-00։40-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Կարծիքներ