Պուտինը մտադիր է հեռախոսային բանակցություն վարել Էրդողանի հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հեռախոսով զրուցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ծրագրեր կան խոսելու», - ասել է նա:
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն իր հերթին ասել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները բաց պահելու հավանություն է ստացել արևմտյան դաշնակիցներից։
«Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հետ սկսեց մի շարք լուրջ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
Մենք արդեն հայտնել ենք մեր դիրքորոշումն այս հարցում (որ Անկարան պատժամիջոցներ չի ծրագրում Ռուսաստանի դեմ): Մենք հատուկ հարաբերություններ ունենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Երկուսն էլ մեր ծովային հարևաններն են։ Կարծում ենք, որ շատ կարևոր է խոսել երկու կողմերի հետ»,–ասել է Քալընը։
Նա նշել է, որ երբ Թուրքիան հարց է տվել, իսկ ո՞վ կխոսի Ռուսաստանի հետ, եթե բոլորը այրեն կամուրջները, արևմտյան դաշնակիցները տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի Թուրքիան բաց պահի Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները, քանի որ դա բոլորի համար շատ կարևոր է։
«Մենք կողմ ենք բանակցությունների շարունակմանը, միջանցքների բացմանը, մարդկանց տարհանմանը, պատերազմի դադարեցմանը»,– Քալընի խոսքը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը նաև շեշտել է, որ իրենք այդ հարցի շուրջ կշարունակեն սերտորեն համագործակցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների, հարևան երկրների հետ։
Կարծիքներ