Պերուն փակում է նավահանգիստները Տոնգայում հրաբխի ժայթքման պատճառով

Պերուն փակում է նավահանգիստները Տոնգայում հրաբխի ժայթքման պատճառով

Տոնգա կղզիների մոտ հրաբխի ժայթքման պատճառով Պերուն փակում է նավահանգիստներն ու դադարեցնում ձկնորսությունը ոչ մեծ նավերում, հաղորդում է քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտը:

Ինստիտուտը հայտնում է, որ ամբողջ երկրում ափերին 80 նավահանգիստ է փակվել:

«Խորհուրդ է տրվում դադարեցնել ձկնորսությունը և փոքր նավերը տեղափոխել ցամաքով», – ավելացնում է ինստիտուտը:

Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբուխը հունվարի 14-ին սկսել է ժայթքել Տոնգայում՝ ցունամիի ալիք առաջացնելով:

Պերուում բարձր ալիքների պատճառով երկու կին է զոհվել։
Բացի այդ, ստորջրյա հրաբխի ժայթքումը Պերուի ափերի մոտ նավթի արտահոսքի պատճառ է դարձել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում