Ամենայն հայոց կաթողիկոսը և Տիգրան Ավինյանը երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպման վերաբերյալ հարցեր են քննարկել

Ամենայն հայոց կաթողիկոսը և Տիգրան Ավինյանը երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպման վերաբերյալ հարցեր են քննարկել

Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել քաղաքամայր Երևանում Հայոց եկեղեցու առաքելության արդյունավորմանն ի նպաստ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես եկեղեցիների և եկեղեցական կառույցների բարվոք պահպանման և տարածքների բարեկարգման խնդիրներին։

Այս առումով կարևորվել է գործակցությունը քաղաքապետարանի հետ՝ ապահովելու երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում