Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը. Ուկրաինայի հայ համայնքի հայտարարությունը

Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը. Ուկրաինայի հայ համայնքի հայտարարությունը

Նոյեմբերի 10-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայ համայնքի Կիևի և Երևանի շտաբների համատեղ նիստը՝ Հայաստանի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հայրենակիցներին հետագա օգնություն ցուցաբերելու համակարգման հարցերի քննարկման ընթացքում մասնակիցները հայտարարություն են տարածել Հայաստանում և Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ուկրաինայի հայ համայնքը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին պահպանել կայունությունը, իսկ մնացած բոլոր քայլերը ձեռնարկել և իրագործել Սահմանադրության շրջանակներում: Մեզ այժմ անհրաժեշտ է համահայկական կոնսոլիդացիա, որն ուղղված պետք է լինի հաղթանակին:

Պատերազմական գործողությունների սկզբից մինչ այսօր Ուկրաինայի հայ համայնքը հսկայական աշխատանք է կատարել անհրաժեշտ բոլոր օգնությունները տրամադրելու համար:

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը և հետագայում էլ աջակցելու ենք նրանց, ովքեր տուժել են պատերազմից:

Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հոգատար քաղաքացիներին, ովքեր մեր պատմական հայրենիքի համար այսպիսի դժվարին օրերում ցուցաբերեցին իրենց օգնությունն ու աջակցությունը: Սերտ կապակցված թիմային աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք օգնել շատ ընտանիքների, ովքեր պատերազմի պատճառով իրենց տունը կորցրեցին:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին պահպանել հանստություն և չկորցնել ոգին: Խնդրում ենք լինել զգոն և չտրվել սադրանքներին»:

Հանդիպմանը, որն անցկացվել է կառույցի ղեկավար Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, հատուկ ուշադրության է հրավիրվել հատկապես Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցների անվտանգությանը՝ ընդգծելով բոլոր օրենքներին հետևելու և սադրանքները կանխելու խիստ անհրաժեշտությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում