Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով. hraparak.am
Երեկ մենք լուր էինք գրել,որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը,քանի որ կասկածներ է ունեցել,որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Շաբաթ-կիրակի նաեւ թեթեւ ջերմել է:
Վանեցյանը մեզ փոխանցել էր,որ թեստ է հանձնել, պատասխանը ստանալուն պես կհայտնի այդ մասին:
Քիչ առաջ մենք տեղեկացանք,որ թեստի պատասխանը դրական է եղել, ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել,բայց բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերեւս այն հանգամանքով պայմանավորված,որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է։
Կարծիքներ