Եթե ԱՄՆ-ն շարունակի աջակցել Իսրայելին, Վաշինգտոնի դեմ նոր ճակատներ կբացվեն. Իրանի ԱԳ նախարար

Եթե ԱՄՆ-ն շարունակի աջակցել Իսրայելին, Վաշինգտոնի դեմ նոր ճակատներ կբացվեն. Իրանի ԱԳ նախարար

Իրանը խոստանում է նոր ճակատներ ստեղծել, եթե ԱՄՆ-ը չդադարեցնի աջակցել Իսրայելին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«ԱՄՆ-ն ուրիշներին խորհուրդ է տալիս զսպվածություն ցուցաբերել, սակայն նրանք լիովին աջակցում են Իսրայելին։ Եթե ԱՄՆ-ն շարունակի այն, ինչ արել է մինչ այժմ, ապա նոր ճակատներ կբացվեն ԱՄՆ-ի դեմ: ԱՄՆ- ը պետք է որոշի՝ ցանկանում է արդյոք պատերազմի սրացում»,- նրա խոսքը փոխանցում է Bloomberg-ը։ 

Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Վաշինգտոնի հետագա գործողություններից կախված կլինի Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում