Ցանկացած թերացում հետևանք կունենա, արդյունավետ աշխատանքը կխրախուսվի. Արմավիրի մարզպետը՝ դպրոցների տնօրեններին

Ցանկացած թերացում հետևանք կունենա, արդյունավետ աշխատանքը կխրախուսվի. Արմավիրի մարզպետը՝ դպրոցների տնօրեններին

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Այս մասին մարզպետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնեցի տնօրեններին պատասխանատու և բարդ աշխատանք իրականացնելու համար, որից հետո ներկայացրեցի ոլորտում համատեղ անելիքները:

Իմ խոսքում անդրադարձա դպրոցներում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև մի շարք կարգապահական հարցերի՝ նշելով, որ մարզպետի աշխատակազմը խիստ հետևողական է լինելու նման հարցերում:

Քննարկման ժամանակ կատարվեց նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին մանկավարժների ակտիվ մասնակցությունը:

Նշեցի, որ դպրոցներում պետք է բացառել ցանկացած դրամահավաքություն, կոռուպցիոն դրսևորում, պետք է ուսումնական հաստատությունները զերծ պահել քաղաքական ցանկացած գործընթացից՝ տեղեկացնելով, որ պարբերաբար այցեր կլինեն դպրոցներ՝ թե՛ իմ և թե՛ ձևավորված աշխատանքային խմբերի կողմից՝ տեղում ծանոթանալու դպրոցներում տիրող իրավիճակին, իսկ արձանագրված ցանկացած թերացում, խնդրահարույց իրավիճակ համապատասխան հետևանք կունենա, արդյունավետ աշխատանքը` կարժանանա խրախուսման:

Աշխատանքային քննարկման վերջում դպրոցի տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին պարզաբանումներ»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում