Պիկասոյի վրձնին պատկանող երկու կտավները Լոնդոնում վաճառվել են 33.5 մլն դոլարով

Պիկասոյի վրձնին պատկանող երկու կտավները Լոնդոնում վաճառվել են 33.5 մլն դոլարով

Լոնդոնում կազմակերպված աճուրդի ժամանակ այսօր ընդհանուր մոտ 25 մլն ֆունտ ստերլինգով (33.5 մկն դոլար) վաճառվել է Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող երկու կտավ: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այդ մասին վկայում են Christie's-ի կազմակերպած առցանց-աճուրդի արդյունքները:

Գեղանկարչի՝ աճուրդի հանված այս կտավների ընդհանուր գինը գերազանցել է նախնական գնահատված արժեքը: «Ժանյակով մերկ կինը» (Մարիա-Թերեզա) կտավը, որ ստեղծվել է 1932 թվականին գնահատվել էր 12.5-21 մլն դոլար, սակայն վաճառվել է 14.6 մլն դոլարով: Աճուրդի տունն այդ կտավն անվանել է «Պիկասոյի ստեղծած ամենավառ և սիրով լի» գործերից մեկը, որը նվիրված է Մարիա-Թերեզա Վալտերին:

«Սև բազկաթոռին նստած» (Ժակլին) կտավը գնահատվում էր 8.4-12.5 մլն դոլար և վաճառվել է 13.4 մլն դոլարով: Այս աշխատանքը նվիրված է նկարչի կնոջը՝ Ժակլինին և պատկերվել է նախորդից 30 տարի անց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում