Բրազիլիան կաջակցի Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերների լուծման հարցում

Բրազիլիան կաջակցի Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերների լուծման հարցում

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում:

Այս մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:

Նա բարձր է գնահատել մինչ օրս բռնի տեղահանված բնակչության խնդիրները լուծելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնելու երկու երկրների միջև երկխոսությունը առողջապահության մի շարք ուղղություններով`

հանրային առողջապահություն,

բժշկագիտություն,

մոր և մանկան առողջության պահպանում

առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում

գիտելիքի և փորձի փոխանակման ծրագրեր:

Այս ուղղություններով նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում