COVID-19-ի պատճառով` Դանիան 17 միլիոն ջրաքիս կոչնչացնի
Դանիան մինչեւ 17 միլիոն ջրաքիս կոչնչացնի այն բանից հետո, երբ կենդանիների մեջ հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիան տարածվել է մարդկանց վրա, հաղորդում է «Би-би-си»-ն:
Ջրաքիսների ֆերմայում բռնկումները շարունակվում են՝ չնայած հունիսից վարակված նախիրները ոչնչացնելու բազմակի փորձերին:
Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը, հանրային առողջապահության մարմինները մարդկանց եւ ջրաքիսների մոտ հայտնաբերել են վիրուսների շտամեր, որոնք ցույց են տվել հակամարմինների հանդեպ զգայունության նվազում, ինչը հավանականորեն կնվազեցնի ապագա պատվաստանյութերի արդյունավետությունը:
«Ջրաքիսի մուտացիայի ենթարկված վիրուսը կարող է սպառնալիքի տակ դնել ապագա պատվաստանյութի արդյունավետությունը»,- ասել է նա:
Վարակների հայտնաբերումից հետո ջրաքիսները ոչնչացվել են նաեւ Նիդեռլանդներում եւ Իսպանիայում:
Դանիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ 783 վարակված դանիացիների մոտ կեսը հյուսիսային Դանիայում, որտեղ գտնվում են ջրաքիսների մեծ թվով ֆերմաներ, վարակվել են այդ ֆերմաներից վիրուսի շտամով:
Կարծիքներ