Աշխարհում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 524 000 նոր դեպք

Աշխարհում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 524 000 նոր դեպք

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է ավելի քան 524 000-ով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ ներկայացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 76.25 մլն-ը, իսկ հիվանդությունից մահացության դեպքերինը` 1.7 մլն-ը:

Դեկտեմբերի 22-ին ողջ աշխարհում արձանագրվել է վիրուսից մահացության 8775 դեպք: ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է անում միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք տրամադրում են պետությունները:

Վերջին 24 ժամում վարակման նոր դեպքերի մոտ կեսը բաժին է հասնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային (261 419), երկրորդ տեղում է Եվրոպայի տարածաշրջանը (192 637), երրորդում՝ Հարավարևելյան Ասիան (29 965):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում