Առատ ձյան հետևանքով Մարտունու շրջանում արձանագրվել են փլուզումներ
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ մարտի 21-ին՝ ժամը 15:15-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:00-ին Մարտունու շրջանի Սոս համայնքում, առատ ձյան հետևանքով, փլվել է նույն համայնքի բնակչին պատկանող ծածկը, որի տակ կայանված է եղել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան:
Ծածկը փլվելու հետևանքով մեքենաներ են վնասվել նաև Հերհեր և Սպիտակաշեն համայնքներում։
Նշենք, որ շրջանի բարձր լեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մինչև 1մ-ի։
Կարծիքներ