Հունաստանում չեն կարողանում գլուխ բերել անտառային հրդեհի մարումը Լուտրակի քաղաքի մերձակայքում
Հրշեջներն զգալիորեն մեծացրել են ուժերի խմբավորումն անտառային սաստիկ հրդեհը մարելու համար, որը բռնկել Է Կորնթոսի ծոցի ափին գտնվող Լուտրակի քաղաքի մերձակայքի Սխինոսի շրջանում, Աթենքից 80 կիլոմետր դեպի արեւմուտք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուժեղացվում Է հրշեջների խումբը Սխինոսում, Կորնթոսում: Աշխատելու են 182 հրշեջներ՝ 7 հետիոտն խմբերով, 62 ավտոմոբիլներ, ութ հրշեջ ինքնաթիռներ, ինը PZL ինքնաթիռներ, 1 CHINOOK ուղղաթիռ եւ երկու ուղղաթիռ՝ օդից համակարգելու համար»,-ասվում Է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:
Ուղարկվել են տեղի վարչակազմի ջրբերներ եւ հրշեջ-կամավորներ: Ուժերը համակարգվում են հրշեջ ծառայության պետի կողմից: Հրդեհն անտառային զանգվածում սկսվել Է երեկոյան մոտավորապես ժամը 10-ին (Երեւանի ժամանակով 11-ին): Դրա մարման համար մոբիլիզացվել Է 54 հրշեջ եւ երկու հետիոտն խումբ, 21 մեքենա:
«Էթնոս» հրատարակության հաղորդման համաձայն, իշխանությունները տարհանել են Սխինոս ավանի շուրջ 200 բնակչի: Skai հեռուստաալիքը հաղորդել Է, որ տարհանվել Է վեց գյուղ եւ երկու վանական միաբանություն, թեեւ մարդկանց կյանքի համար սպառնալիքներ չեն եղել: Խոշոր հրդեհն առաջացել Է Հերանեայի լեռներում, խիտ բուսականություն ունեցող սոճու անտառում: Հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ գիշերը հնարավոր չի եղել գործարկել:
Skai-ի տեղեկատվության համաձայն, հրդեհն սկսվել Է ձիթապտղի պուրակում, կրակն արագորեն տարածվել Է ուժեղ քամու պատճառով, որի պոռթկումները վաղ առավոտյան ըստ Բոֆորթի սանդղակի հասել են 7 բալի:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրո ճակատը գերազանցում Է 10 կիլոմետրը:
Ծուխը գիշերը հասել Է մինչեւ Աթենք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ