Իրանում հակահայկական ակցիաների ընթացքում 15 ադրբեջանցի է ձերբակալվել

Իրանում հակահայկական ակցիաների ընթացքում 15 ադրբեջանցի է ձերբակալվել

Իրանի իշխանությունները կոշտ կերպով ճնշել են երկրում հակահայկական ակցիաներ կազմակերպած ադրբեջանցիների գործողությունները` ձերբակալելով 15 ցուցարարի: Այս մասին տեղեկացնում է infoteka24.ru կայքը:

Ակցիաները կազմակերպվել էին Թեհրանում ՀՀ դեսպանատան, Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև, ինչպես նաև Ուրմիա քաղաքի Աթա պողոտայում:

Հակահայկական ակցիաները դադարեցվել են ոստիկանության և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջամտության արդյունքում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում