Երեքգլխանի երեխա է ծնվել Հնդկաստանում
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում երեք գլխով երեխա է ծնվել: Շատ ուխտավորներ անսովոր նորածնին «Աստծո մարմնացում» են հայտարարել, հայտնում է DailyStar-ը:
Նորածին երեխայի ընտանիքը տառապում է բազմաթիվ ուխտավորների այցելություններից, որոնք երեխային Աստծո մարմնացումն են համարում Երկրի վրա:
Մայրն ու երեխան իրենց լավ են զգում, նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ Հնդկաստանի Օդիշա նահանգի Կանի գյուղի բնակիչը երկու գլխով եւ երեք ձեռքերով երեխա էր լույս աշխարհ բերել:
Կարծիքներ