Xiaomi-ն նոր տեխնոլոգիայի միջոցով հեռախոսի էկրանը «կպաշտպանի» հետաքրքրասեր հայացքներից
Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությունն արտոնագրել է սմարթֆոնների համար նախատեսված նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա հեռախոսների էկրաններից հեռու պահել հետաքրքասեր հայացքները, հայտնում է ITHome-ը:
Նշվում է՝ «տեխնոլոգիական հսկայի» արտոնագրով առաջարկվում է գործածության դնել հատուկ զգայակ, որը կաշխատի «նոն-ստոպ» ռեժիմով: Մասնավորապես, զգայակը կորսա բոլոր այն դեմքերը, որոնք կհայտնվեն դրա տեսադաշտում, և թույլ կտա սմարրֆոնից օգտվել միայն այն մարդկանց, որոնց դիմագծերը նախապես մուտքագրվել են համակարգում:
Նորարարական տեխնոլոգիայի միջոցով սմարթֆոնը կապահովի օգտատիրոջ գաղտնիությունը: Այն ինքնաբերաբար կկողպվի այն ժամանակ, երբ «կնկատի, որ էկրաինին են նայում օտար աչքեր»:
Կարծիքներ