ԵՄ-ն առաջարկել է արգելել դոլարային թղթադրամների փոխանցումը Ռուսաստան

ԵՄ-ն առաջարկել է արգելել դոլարային թղթադրամների փոխանցումը Ռուսաստան

ԵՄ մի շարք պետություններ, որպես ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մաս, ցանկանում են արգելել բնական հեղուկ գազի (LNG) ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից, դոլարի թղթադրամների փոխանցումը Ռուսաստան եւ խստացնել կրիպտոարժույթի հետ կապված գործարքների սահմանափակումները, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Լեհաստանը, Իռլանդիան եւ Բալթյան երեք երկրները ցանկանում են, որ ԵՄ-ն ընդլայնի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ էներգետիկ ոլորտի պատժամիջոցները՝ ներառելով LNG արտադրանքի արգելքը եւ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության սահմանափակումները», - ասվում է գործակալության տարածած հայտարարության մեջ։