Կորոնավիրուսի չորրորդ ալիքն ընդգրկել է Ֆրանսիայի բոլոր շրջանները
Կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքն այլևս ընդգրկում է Ֆրանսիայի բոլոր շրջանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
«Երկրում սանիտարական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Համավարակի չորրորդ ալիքը տարածվել է Ֆրանսիայի ողջ տարածքում»,- հայտնել է Ատալը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի բոլոր շրջաններն այժմ հիվանդության տարածման արագության տեսանկյունից գտնվում են կարմիր գոտում:
Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ կա ակնհայտ տարբերություն նախորդ ալիքների և նոր դեպքերի շրջանում հոսպիտալացվողների քանակի միջև: Ատալի խոսքով՝ դա հնարավոր է եղել բնակչության շրջանում զանգվածային պատվաստումների շնորհիվ:
Կարծիքներ