«Պատերազմն իմ աչքերով». Սարյանի տուն-թանգարանը խորհրդանշական ցուցահանդես կներկայացնի
«Պատերազմի ստվերում» նախագծի շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կյանքի կկոչի «Պատերազմն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես-վաճառքը:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 17:00-ից 19:00։
Կներկայացվեն տարբեր նկարիչների ստեղծագործություններ, պատերազմի պատճառած կորուստների պատմություններ և պատերազմի հետ կապված այլ նյութեր: Ցուցասրահում տեղի կունենան նաև արվեստ, մոտիվացիա և ինֆորմացիա թեմաներով սեմինարներ։ Նախագծի նպատակն է ցույց տալ աշխարհին այն ցավալի կորուստներն ու ապրումները, որ ունեցել ենք և որոնց հետ շարունակում ենք ապրել։
Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակներով։
Կարծիքներ