Փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը

Հունիսի 29-ին, ժամը 04։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 37 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում:

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ 

Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և քաղաքապետարանի կողմից տրամադրած երկու ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի թիվ 47/2 հասցեում՝ կահույքի արտադրամասում (մոտ 1200 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։53-ին, մարվել՝ 07։36-ին։ Այրվել են կահույքի կառուցատարրեր, 14 հաստոց և փայտանյութ (մոտ 550 քմ տարածքում)։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 40 փրկարար ծառայող։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում