ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է ներգրավվածություն պահպանել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ լուծելու վերջիններիս միջև առկա տարաձայնությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցին։
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ներգրավվածությանը և շարունակում ենք աշխատել՝ փորձելով լուծել այդ վեճը»,- նշել է Միլլերը:
Կարծիքներ