«Ուրարտու»-ի և «Վան»-ի ընկերական հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

«Ուրարտու»-ի և «Վան»-ի ընկերական հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Երևանի «Ուրարտու»-ն ընկերական խաղում ուժերը չափեց Չարենցավանի «Վան»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի` 3:3 հաշվով: «Ուրարտու»-ի կազմում աչքի ընկան Կովբազը, Գրիգորյանը և Մելքոնյանը: «Վան»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Այվազովը, մեկ անգամ էլ գոլ հեղինակեց Եֆիմովը: Այժմ ազգային ընտրանիների խաղերով պայմանավորված Պրեմիեր լիգայում դադար է: Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Լոռի»-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն: «Ուրարտու»-ն 4-րդն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում