ՍԴ փոփոխությունների նախագիծն անկախ դատական համակարգի սկիզբն է. Արմեն Փամբուխչյան
Միակ ճանապարհը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախ ախտահանում, սոցիալական հեռավարություն: Դրա համար պետք է հասարակական լայն իրազեկում իրականացնել: Այս մասին Freenews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին: Պատգամավորը շեշտեց՝ երբ ակցիան իրականացնում է վարչապետը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա, հասարակության վրա դա հոգեբանական լավ ազդեցություն է ունենում: Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, Փամբուխչյանն ընդգծում է. «ՍԴ փոփոխությունների նախագիծն անկախ դատական համակարգի սկիզբն է: Մենք պետք է ունենանք նման դատական համակարգ»: Մանրամասները՝ տեսանյութում.
Կարծիքներ