Վրաստանում այս փուլում հնարավոր է «Օմիկրոն»-ի կասկածելի դեպք հայտնաբերվի. Գամկրելիձե

«Լաբորատորիաներին արձանագրություն է ուղարկվել, որի դեպքում կարելի է կասկածել «Օմիկրոն»․ այդ նմուշները պետք է ուղարկել Լուգար, սեքվենսավորում կատարել և պարզել՝ արդյո՞ք դա «Օմիկրոն» է»: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ հնարավոր համարելով, որ Վրաստանում այս փուլում «Օմիկրոն»-ի կասկածելի դեպք հայտնաբերվի։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Միաժամանակ, ինչպես նշում է Գամղրելիձեն, աշխատանքներ են տարվում, որպեսզի մի քանի օրից երկիրը ստանա ՊՇՌ-ի նոր թեստեր։
Գամղրելիձեի խոսքով, կարևոր է որոշել, թե արդյո՞ք մինչ այժմ ստեղծված պատվաստանյութերն աշխատում են «Օմիկրոն» շտամի դեմ։
«Կորոնավիրուսի հայտնվելուց ի վեր շատ մուտացիաներ են եղել, բայց մտահոգիչ էին մի քանիսը։ Այժմ ի հայտ է եկել ևս մեկ նոր շտամ: Նախ պետք է սպասել երկու-երեք շաբաթ, մենք չգիտենք մի քանի առանցքային հարցեր։ Մենք գիտենք, որ այն ավելի հեշտ է տարածվում, հատկապես 40 տարեկանից ցածր մարդկանց շրջանում, սակայն մենք չգիտենք՝ այն ավելի ագրեսի՞վ է, քան «Delta»-ն կամ որևէ այլ շտամ: Սա պետք է դիտարկել: Մեզ դեռ հայտնի չէ՝ 22 պատվաստանյութերը, որոնք առկա են շուկայում, արդյո՞ք կարող են պայքարել «Օմիկրոնի» դեմ։ Ընթանում են ուսումնասիրություններ։ Ընկերություններն ասացին, որ մոտ երեք շաբաթից պատասխան կունենան»,-ասել է Գամկրելիձեն:
Կարծիքներ