Կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել Վրաստան

Կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել Վրաստան

Վրաստանի իշխանությունները փետրվարի 1-ից կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումից հետո թույլատրում են երկիր այցելել այն բոլոր օտարերկրացիներին, որոնք կորնավիրուսի դեմ պատվաստում են ստացել ցանկացած պատվաստանյութով:  Հունվարի 29-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

«Սահմանին փաստաթուղթ ներկայացնելով կորոնավիրուսի դեմ ցանկացած տիպի պատվաստանյութով պատվաստման լրիվ կուրս անցնելու մասին, ինչը նշանակում Է երկու լրիվ դեղաչափ, ցանկացած երկրի քաղաքացի առանց խնդիրների կկարողանա մուտք գործել Վրաստան»,- հայտնել Է Տուռնավան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում