Չինաստանում հյուրանոցի փլուզման զոհերի թիվը հասել Է 17-ի
Առնվազն 17 մարդ Է հյուրանոցի փլուզման զոհ դարձել Չինաստանի Ցզյանսուի արեւելյան նահանգում: Այդ մասին ասված Է Սուչժոու քաղաքի (Ցզյանսուի նահանգ) Ուցզյանի շրջանի վարչակազմի WeChat մեսենջերի պաշտոնական օգտահաշվում հրապարակված հաղորդագրության մեջ, շրջան, որտեղ տեղի Է ունեցել արտակարգ պատահարը:
Հյուրանոցի մի մասը փլվել Է հուլիսի 12-ին: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ պահին շենքում եղել Է 23 մարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր ութ զոհվածերի եւ ինն անհայտ կորածների մասին: Այժմ տեղում փրկարարական աշխատանքները դադարեցված են: Իշխանությունները հավաստել են, որ փլուզման զոհ Է դարձել 17 մարդ: Նրանցից հինգն, ում փրկարարները հանել են փլվածքների տակից, գտնվում են հիվանդանոցում կայուն վիճակում: Եվս մեկ մարդ, որը հյունանոցում Է գտնվել արտակարգ պատահարի պահին, չի տուժել:
Ըրպես հյուանոցի փլուզման նախնական պատճառ տեղի իշխանությունները նշել են սեփականատիրոջ սկսած չհամաձայնեցված վերակառուցումը: Միջադեպի հետաքննությունը շարունակվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ