Մեծ Բրիտանիայում սկսվել է այս ամռան ամենախոշոր գործադուլը

Մեծ Բրիտանիայում սկսվել է այս ամռան ամենախոշոր գործադուլը

Մեծ Բրիտանիայում սկսվել Է Royal Mail փոստային ծառայության աշխատակիցների գործադուլը. դրան մասնակցում Է 100 հազարից ավելի մարդ: Sky News-ն ակցիան համարել Է 2022 թվականի ամռան ամենախոշոր գործադուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Royal Mail-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացրել Էին 2 տոկոսով, նրանք այդ ինդեքսացիան բավարար չեն համարել:

Գործադուլի նպատակն Է՝ հասնել աշխատավարձերի «արժանավայել» բարձրացման: Ակցիան կազմակերպել Է Communication Workers Union-ի կապի աշխատակիցների արհմիությունը: Գործադուլի օգտին քվեարկել Է արհմիության անդամների 97,6 տոկոսը:

Փոստատարները գործադուլ կանեն օգոստոսի 26-ին եւ 31-ին, ինչպես նաեւ սեպտեմբերի 8-ին եւ 9-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում