Կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը կատարելագործվել է

Կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը կատարելագործվել է

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը շարունակում է հարկադիր կատարման ոլորտի թվայնացման գործընթացը։ Կատարելագործվել է կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ծառայությունից, կառույցի վարչական շենքում ապրիլի 10-ին հարկադիր կատարողների համար կազմակերպվել է դասընթաց, որի  նպատակն է եղել ներկայացնել ներդրված նոր գործիքակազմերի կիրառության առանձնահատկություններն ու տեխնիկական հնարավորությունները։

«Համակարգային փոփոխություններ ենք կատարում ամբողջական։ Ընդհանուր աշխատանքը՝ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին մեկ պատուհանով կարողանանք սպասարկենք։ Պրակտիկորեն գտնելով վարույթը՝ մենք կարողանում ենք պարզապես մեկ սեղմումով ստանալ դրա հետ կապված ամեն ինչ»,- նշում է ՀԿԱԾ տեխնիկական սպասարկման պատասխանատու Մուշեղ Գիշյանը։

Նշվում է, որ վերապատրաստման դասընթացները կկրեն շարունակական բնույթ, որոնք կհեշտացնեն հարկադիր կատարողների աշխատանքը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում