Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկներն պարտություն կրեցին. աշխարհի առաջնություն

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկներն պարտություն կրեցին. աշխարհի առաջնություն

Լեհաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր կայացան հերթական մարտերը: Ավաղ, Հայաստանի երկու ներկայացուցիչներն անհաջողության մատնվեցին և դուրս մնացին պայքարից:

52 կգ քաշային կարգում մեր բռնցքամարտիկ Ռուբեն Գարբոյանը միավորներով պարտվեց ադրբեջանցի Ալի Զամանովին: 91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը կուբացի Խորխե Ֆելիմոնի հետ մրցամարտի երկրորդ ռաունդում երկու անգամ հայտնվեց նոկդաունում: Ռինգի մրցավարը տեխնիկական պարտություն գրանցեց մեր բռնցքամարտիկին:

Վաղը` մրցումների երրորդ օրը, Հայաստանից ռինգ դուրս կգան դարձյալ երկու մարզիկ: Առավոտյան հերթափոխին 60 կգ քաշային Արթուր Սահակյանը կմրցի բրազիլացի Յուրի Դոս Ռեյսի հետ: Երեկոյան հերթափոխում 69 կգ քաշային Նարեկ Զախարյանը կմրցի բելառուսցի Յան Կրուկովսկու հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում