Գալստանյանն ու աջակիցները սադրում են ոստիկաններին. իրավիճակը պարբերաբար լարվում է
Վազգեն (Բագրատ) Գալստանյանը մի խումբ աջակիցների հետ ցանկանում է Պռոշյան փողոցի հատվածից մուտք գործել Բաղրամյան փողոց, ինչը կրկին ոստիկանությունը թույլ չի տալիս:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը փորձում են լարել իրավիճակը՝ հրահրելով ոստիկաններին:
Իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսեց ցուցարարների և ոստիկանների միջև, այնուհետև իրավիճակը որոշակի հանդարտվեց:
Կարծիքներ