Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն արտադրական կանեփի արտադրությունը և վաճառքը թույլատրող օրինագիծը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրինագծեր:

Քննարկման կդրվի նաև Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում