Բայդենն Իցհակ Հերցոգին շնորհավորել է Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Իցհակ Հերցոգին շնորհավորել Է Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ եւ վստահություն Է հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի զարգանալ: Միացյալ Նահանգների ղեկավարի հայտարարությունը հունիսի 2-ին տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ես համոզված եմ, որ նրա նախագահության ժամանակ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործընկերությունը կշարունակի զարգանալ եւ խորանալ»,- ասել Է Բայդենը:
Նա նաեւ շնորհակալություն Է հայտնել Ռեուվեն Ռիվլինին եւ նշել, որ ուրախ կլինի Վաշինգտոնում հանդիպելու նրա հետ առաջիկա շաբաթներին:
Հերցոգը նախագահի պաշտոնում Ռիվլինին կփոխարինի հուլիսի առաջին տասնօրյակի վերջում: Իսրայելում սահմանված Է նախագահական լիազորությունների կատարման յոթնամյա ժամկետ, պետության ղեկավարի պաշտոնը չի կարելի զբաղեցնել երկու անգամ: Իսրայելի համար Հրեական գործակալության՝ «Սոհնուտ»-ի ղեկավար Իցհակ Հերցոգը հունիսի 2-ին Կնեսետի (խորհրդարանի) պատգամավորների գաղտնի քվեարկության առաջին փուլում ընտրվել Է հրեական պետության 11-րդ նախագահ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ