Արաբական լիգան և ԻՀԿ-ն կարծում են, որ Գազան պետք է մնա Պաղեստինի կազմում հակամարտության ավարտից հետո

Արաբական լիգան և ԻՀԿ-ն կարծում են, որ Գազան պետք է մնա Պաղեստինի կազմում հակամարտության ավարտից հետո

Իսրայելի ռազմական արշավը Գազայի հատվածում չպետք է հանգեցնի անկլավի անջատմանը միասնական պաղեստինյան պետությունից։ Այս մասին ասված է Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որն ավարտվել է Էր Ռիադում։

«Մենք մերժում ենք ցանկացած առաջարկ, որը ենթադրում է Գազայի անջատում Արևմտյան ափից, ներառյալ Արևելյան Երուսաղեմը: Գազայի ապագայի նկատմամբ ցանկացած մոտեցում պետք է դիտարկվի համապարփակ լուծման ուղղությամբ աշխատելու համատեքստում, որը երաշխավորում է պաղեստինյան տարածքների միասնությունը»,- ասվում է փաստաթղթում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում