Ում անուններն են շրջանառվում որպես նոր փոխվարչապետ

Ում անուններն են շրջանառվում որպես նոր փոխվարչապետ

Դեռևս  երեկ՝ նոյեմբերի 15-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ  Նիկոլ  Փաշինյանը հայտնեց, որ իր որոշմամբ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, իսկ վերջինիս փոխարեն Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։  Եվ ընդամենը հաշված ժամերի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Պապիկյանի՝  Պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակումը։

Դեռևս երեկվանից հանրության լայն շերտերի մոտ քննարկվում է ոչ միայն  Սուրեն Պապիկյանի նշանակումը, այլ նաև այն, թե ով կլինի նոր փոխվարչապետ, ով միաժամանակ պետք է լինի թե փորձառու, թե բարեկիրթ և թե Փաշինյանի համր չափազանց վստահելի։

Ի դեպ, սոցցանցերում որպես նոր փոխվարչապետ շրջանառվում է  Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի, նախկին Առողջապահության նախարար ու վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի և  «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, երեք անգամ  ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի անունները։

Սակայն մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ  ըստ հանրային կարծիքի փոխվարչապետի պաշտոնին հավակնող այս երեք թեկնածուներից և ոչ մեկն անգամ առաջարկ չի ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, իսկ իշխանության վերին էշելոնները նոր փոխվարչապետի փնտրտուքի մեջ են։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում