Հինգերորդ զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումներն անցկացրել են դաշտային վարժանքներ

Հինգերորդ  զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումներն անցկացրել են դաշտային վարժանքներ

Հինգերորդ  զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները հուլիսի  3-ին դաշտային պայմաններում անցկացրել են մասնագիտական վարժանքներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են հակաօդային պաշտպանության հրամանատարական կետերի անձնակազմերի մասնագիտական գիտելիքները, ըստ իրադրության՝ տրվել են ներմուծականներ: Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել  առաջադրված խնդիրները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում