«2022 թվականի համար նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ». Նիկոլ Փաշինյան

«2022 թվականի համար նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին:

 

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

 

«Ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ,

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

 

Օգոստոսին մենք ներկայացրեցինք Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել Հայաստանի Հանրապետության խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար: Այսօր մենք ներկայացնում ենք այս հնգամյա ծրագրի առաջին բյուջեն, որը կոչված է ամուր հիմքեր ստեղծելու մեր հնգամյա ծրագրի իրագործման համար: Այն նախանշում է ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ պայմանները:

 

2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով՝ մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականի արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից՝ Կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի:

 

Ավելին՝ այստեղ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում