Սեմինար-քննարկում Վայոց Ձորի մարզպետարանում
Սեպտեմբերի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման կարողությունների համագործակցային աշխատանքներին վերաբերող մարզային դասընթաց–քննարկումը, որն իրականացնում է <Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն> ՊՈԱԿ-ը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցության շրջանակներում։
Սեմինարին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարսգյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության անչափահասների հարցերով բաժնի ծառայողներ, ՀՀ պրոբացայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի ներկայացուցիչ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքային սոցիալական աշխատակիցներ և այլ հյուրեր։
Դասընթացը վարում էին իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն> ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը, իրավաբան դասընթացավար Մարիամ Մուրադյանը, հոգեբան դասընթացավար Անահիտ Խաչատրյանը։
Դասընթացի ընթացքում քննարկվեց խնդրին վերաբերող երկու թեմաներ, որոնցից մեկը վերաբերում էր իրավական խնդիրներին՝ <Երեխաների նկատմամբ բռնության հիմնախնդիրը երեխաների իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային չափորոշիչների համատեքստում> խորագրով, իսկ երկրորդը՝ հոգեբանական՝ <Երեխաների նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության դեպքերի արձանագրման հոգեբանական առանձնահատկությունները> խորագրով:
Սեմինար-քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին մարզի համայնքներում արձանագրված դեպքերը և քննարկեցին երեխայի իրավունքների պաշտպանության խնդրին առնչվող առանձնահատկություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Կարծիքներ