Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը։

Ուղղաթիռում են եղել նաև Ադրբեջանի մեկ պաշտոնյա, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջոլֆա քաղաքի մոտ՝ Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք: Ըստ «Irna»-ի, սարքավորումներով հագեցած ավելի քան 20 փրկարարական թիմ, զինված ուժերի հատուկ նշանակության ուժեր, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և որոնողական շներ են ուղարկվել դեպքի վայր:
Միջադեպի մասին տեղեկություն է հրապարակել նաև «Թանսիմ»-ը։

Ավելի ուշ, Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հաստատել է Էբրահիմ Ռաիսիի շարասյան ուղղաթիռի հետ կապված միջադեպը։  Նախագահի կամ նրան ուղեկցողների հետ կապ չի հաստատվում։

«Սպասում ենք փրկարարական ջոկատների ժամանելուն դեպքի վայր։ Ադրբեջանի Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների շահագործման արարողությանը մասնակցելուց հետո նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադառնում էին մի քանի ուղղաթիռներով»,- ասել նա։

Ըստ տեղի բնակիչների, տարածքում առկա մառախուղը դժվարացնում է ուղղաթիռի տեղորոշումը:

Հիշեցնենք՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր շահագործման են հանձնել Արաքս գետի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում