Պուտին․ Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ
Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ։ Այս մասին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Զրույցի ընթացքում չինական կողմը հայտարարել է, որ աջակցում է բանակցությունների ճանապարհով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Պուտինը հաստատել է, որ պատրաստ է բարձր մակարդակով շփվել Կիեւի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահին առաջարկել է «նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ վերջ տալու մարդկային զոհերին»։
Կարծիքներ