Զելենսկին խոստովանել է, որ իրեն հորդորել են նստել Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ
Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ իրեն կոչ են արել նստել Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ,- գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ոմանք ինձ հորդորում են նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ուկրաինայի նախագահը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այնուամենայնիվ, ես քննարկման առարկա չեմ տեսնում»,- հավելել է նա։
Զելենսկին նաև ասել է, որ օգտակար չի համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի երկխոսությունը։ «Չեմ կարծում, որ դա արդյունքի կբերի»,- նշել է Զելենսկին։
Կարծիքներ