Գիտնականները պարզել են՝ որքան մարդ է մահանում ողջ աշխարհում անոմալ ջերմաստիճանի պատճառով

Գիտնականները պարզել են՝ որքան մարդ է մահանում ողջ աշխարհում անոմալ ջերմաստիճանի պատճառով

Անոմալ բարձր և անոմալ ցածր ջերմաստիճանները մեկ տարում ավելի քան 5 մլն մարդու մահվան պատճառ են դարձել ողջ աշխարհում: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ տվյալները ներկայացրել է գիտնականների միջազգային խումբը, որի ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են The Lancet Planetary Health ամսագրում:

Ջերմաստիճանների և մահվան դեպքերի տվյալները վերլուծության են ենթարկվել 2000-2019 թվականների ընթացքում: Միևնույն ժամանակ նշվում է, որ գլոբալ ջերմաստիճանը տասնամյակի ընթացքում աճել է 0,26 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի: Ջերմաստիճանի միջակայքերն ու մահացության գործակիցները գնահատվել են 5 մայրցամաքում գտնվող 43 երկրում:

Պարզվել է, որ աշխարհում մահացության 9,43 տոկոսը պայմանավորված է ծայրահեղ ցուրտ և բարձր ջերմաստիճաններով: Նախորդ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այդ ցուցանիշը 7,71 տոկոս է: Ներկա պահին 10 հավելյալ մահվան դեպքից ինը ցրտի պատճառով է տեղի ունենում:

Աֆրիկայում և Ասիայում ցրտահարությունից տարեկան մահանում է միջինում 2,4 մլն մարդ և 1,18 մլն մարդ՝ համապատասխանաբար: Ինչ վերաբերում է շոգից մահված դեպքերին, ամենաբարձր ցուցանիշները բաժին են ընկնում Ասիային (224 000) և Եվրոպային (178 700):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում