Apple-ը նոր անլար լիցքավորման սարք է ներկայացրել

Apple-ը նոր անլար լիցքավորման սարք է ներկայացրել

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է MagSafe Battery Pack արտաքին անլար մագնիսական մարտկոցը, որը նախատեսված է iPhone 12 շարքի սմարթֆոնների համար: Գաջեթի նկարագրությունն ու լուսանկարը հրապարակվել է տեխնոլոգիական հսկայի կայքում:

Շարժական լիցքավորման սարքը սմարթֆոնին միանում է ներկառուցված մագնիսների օգնությամբ: Այն կարելի է հեշտությամբ անջատել: Սարքավորման արժեքն է 99 դոլար:

Այն ունի նաև հակառակ լիցքավորման հնարավորություն, այսինքն՝ մարտկոցը կարելի է լիցքավորել հեռախոսից, որը միացված է հոսանքին: Գաջեթը համատեղելի է միայն iOS 14.7 և ավելի բարձր օպերացիոն համակարգերի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում