Երևանի Ավագանու ընտրություններին պատրաստվող Մանե Թանդիլյանը զբաղված է պոպուլիզմով՝ առաջարկում է նվազեցնել գազի գինը

Երևանի Ավագանու ընտրություններին պատրաստվող Մանե Թանդիլյանը զբաղված է պոպուլիզմով՝ առաջարկում է նվազեցնել գազի գինը

Երևանի Ավագանու ընտրություններին պատրաստվող Մանե Թանդիլյանը նախընտրական կամպանիայի շրջանակներում որոշել է դիմել էժան պոպուլիստական քայլի՝ հայտարարելով, որ դիմել է ՀծԿՀ գազի գինը նվազեցնելու առաջարկով։ Այս օրերին, երբ ամբողջ աշխարոհւմ գազը թանկացել է և շարունակում է թանկանալ, Մանե Թանդիլյանն առաջարկում է նվազեցնել գազի սակագինը։  Որպես հիմք Թանդիլյանը նշում է դոլարի արժեզրկումը վերջին ամիսներին։Այս մասին հայտնում է Medianews-ը:

Առաջին տպավորությամբ շատ դրական նախաձեռնություն է, սակայն խորանալով խնդրի մեջ հասկանալի է, որ որևէ վստահություն չկա, որ դոլարի արժեզրկումը կարճաժամկետ բնույթ չի կրում, և հետագա արժևորման պարագայում կարող է սակագինը լինել ավելի բարձր քան այժմ առկա է։

Պետք չէ մոռանալ նաև, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագինը էականորեն ցածր է շուկայական գնից։ Թանդիլյանը նման հայտարարությամբ փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իր մոտ է նման հանճարեղ միտք ծագել։ Իրականում եթե գազի գնի նվազեցման հիմնավոր պատճառներ լինեն, ապա դա կքննարկվի միջկառավարական մակարդակով, և քաղաքացի Մանե Թանդիլյանի հիմնավորումները շատ մակերեսային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում